Հայտնի են Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության 11-րդ միջազգային մրցույթի հաղթողները

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Պատմության պետական թանգարանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության 11-րդ միջազգային մրցույթի «Գրան պրի» մրցանակի դափնեկիր է դարձել մոսկվացի լուսանկարիչ Եկատերինա Յակելը: Միջազգային ժյուրին միաձայն նրան է շնորհել մրցույթի բարձրագույն պարգևը՝ «Ռուսական բնավորություն. արգելավազք» լուսանկարների շարքի համար, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վետերաններին, որոնք վնասվածքներ են ստացել կամ վիրավորվել, բայց շարունակում են քաջության և ուժի օրինակ ծառայել խաղաղ կյանքում:
«Ռուսական բնավորություն. արգելավազք»
«Հերոսությունը դրսևորվում է ոչ միայն մարտական գործողությունների և ռազմական օպերացիաների ժամանակ, այլև առօրյա կյանքում։ Շատ մարտիկների համար ռազմաճակատի գծում գտնվելը, ավաղ, հետքեր է թողնում։ Վնասվածքներից և վիրավորումներից հետո վետերանները պետք է քայլել սովորեն՝ բառի բուն իմաստով: Սպորտը օգնում է ոչ միայն վերականգնմանը, այլև տուն վերադառնալուց հետո ինքդ քեզ նորովի վերագտնելուն: Շարքը նկարահանվել է «Չեմպիոնի մարտահրավեր» դասընթացի անցկացման ժամանակ, որը կազմակերպել էր «Օրթո-սպորտ» մարզական-ադապտիվ կենտրոնը: Հերոսները ոչ միայն այն մարդիկ են, որոնք հայրենիքը պաշտպանում են առաջնագծում, այլև նրանք, ովքեր իրենց մեջ ուժ են գտնում շարունակել ապրել»,-ասել է Յակելը։
Լուսանկարների շարքը ներկայացված էր «Դիմանկար. մեր ժամանակի հերոսը» անվանակարգում:
Գրան պրիի հետ միասին հայտարարվեցին 2025 թվականի շորթ-լիստի բոլոր մասնակիցների մրցանակային տեղերը։
«Գլխավոր նորություններ» անվանակարգում առանձին լուսանկարների շարքում լավագույնն է ճանաչվել ինդոնեզացի լուսանկարիչ Ռեզա Սայֆուլլայի (Reza Saifullah) «Ռոհինջաների շրջված նավակը» աշխատանքը ռոհինջա փախստականների մասին, որոնք փրկարարների օգնությանն են սպասում շրջված մակույկի մոտ՝ Ինդոնեզիայի Արևմտյան Աչեհի ափին:
«Ռոհինջաների շրջված նավակը»
«Գլխավոր նորություններ» անվանակարգում ֆոտոշարքերից առաջին տեղը շնորհվել է Պաղեստինից Աբդելռահման Ալկալուտին (Abdelrahman Alkahlout) «Գազա. ցեղասպանության արձագանքը» շարքի համար, որը պատմում է Պաղեստինում տեղի ունեցող սարսափելի ողբերգության մասին:
«Գազա. ցեղասպանության արձագանքը»
Մարզական անվանակարգում «Առանձին լուսանկար» անվանակարգում առաջին տեղը շնորհվել է Բանգլադեշից Ս.Մ. Ալ Մուզթաբա Ռոսուլի (S.M. Al Muztaba Rosul) «Վերջին վազքը. չեմպիոնի անկումը» աշխատանքին․ կադրում ամբոխով շրջապատված մահամերձ ձի է:
«Վերջին վազքը. չեմպիոնի անկումը»
Մրցույթի մասնակիցների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող «Իմ մոլորակը» անվանակարգում լավագույն առանձին աշխատանք է ճանաչվել Չինաստանից Մենդան Չժուի «Պտղատու ծառերը հովանոցների տակ» լուսանկարը, որը պատմում է այն ֆերմերների կյանքի մասին, որոնք հովանոց-տենտեր են տեղադրում սալորի ծառերի վերևում՝ դրանք ծայրահեղ եղանակային պայմաններից պաշտպանելու համար:
«Պտղատու ծառերը հովանոցների տակ»
«Իմ մոլորակը» անվանակարգում ֆոտոշարքերից լավագույնն է ճանաչվել Բահրեյնից Մուստաֆա Աբդուլհադիի (Mustafa AbdulHadi) շարքը, որը միավորել է Քերբելայում Իրաքի շիա մահմեդականների շրջանում ամեն տարի նշվող Աշուրայի օրվա պատվին սգո թափորի անցման տարբեր պահերը:
«Աշուրա»
«Դիմանկար. մեր ժամանակի հերոսը» անվանակարգում լավագույններն են դարձել Մյանմայից և Ռուսաստանից ֆոտոլրագրողների աշխատանքները։ Մյանմացի Նյին Նյին Հտվեի (Nyein Nyein Htwe) «Ձկնորսական ընտանիքը» աշխատանքը պատկերում է ընտանիքի հորը, որը ձկնորսությունից հետո ձուկը կնոջն է տալիս:
Իսկ ռուս լրագրող Պելագիա Տիխոնովայի «Շշուկ լռության մեջ» շարքը Նիկոլո-Սոլբինսկի կանանց վանքում ապրող աղջիկների կյանքի մասին է: Հեղինակը դիտողին հրավիրում է մտածել, թե ինչպես են կրոնական հաստատություններն ազդում անհատականության ձևավորման վրա և թե ինչ է նշանակում մեծանալ և սովորել նման միջավայրում:
1 / 2

«Ձկնորսական ընտանիքը»

2 / 2

«Շշուկ լռության մեջ»

Տպավորիչ լուսանկարներ էին ներկայացված «Տեսարան վերևից. մեկ լուսանկար» անվանակարգում: Ժյուրին մրցանակային տեղը շնորհել է բրազիլացի Անսելմո Կունյա դոս Սանտոսի (Anselmo Cunha dos Santos) «Ինքնաթիռը հեղեղված օդանավակայանի թռիչքուղու վրա» (Ռիու Գրանդե դու Սուլ) լուսանկարին:
«Ինքնաթիռը հեղեղված օդանավակայանի թռիչքուղու վրա»
Մոսկվայում կայացած արարողությունով մեկնարկում է մրցույթի դափնեկիրների լուսանկարների ավանդական ցուցահանդեսային շրջագայությունը: Միջազգային ռոուդ-շոուի ընթացում արդեն նախատեսված են կանգառներ Եթովպիայի, Սերբիայի և Արգենտինայի պատկերասրահներում, բայց շրջագայության աշխարհագրությունը դեռ ընդլայնվելու է: