ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիք» հեռուստաընկերությունը։
Այցը կլինի նոյեմբերի 19-ին։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի նստավայրում կանցկացվի պաշտոնական արարողություն, որից հետո նրանք համատեղ մամուլի ասուլիս կտան։
Վահագն Խաչատուրյանը վերջին անգամ հարևան երկրում պաշտոնական այցով եղել է 2022 թվականի մայիսին։