«Հաղթանակ» դաշինքից 10 հոգու հետ քննչական գործողություններ են իրականացվել. խոսնակ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային գործողություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. «Հաղթանակ» դաշինքից 10 հոգու հետ քննչական գործողություններ են իրականացվել, մի մասը դեռ բաժանմունքներում են, Sputnik Արմենիային հայտնեց դաշինքի մամուլի խոսնակ Հրանտ Ավետիսյանը։
«Հաղթանակի» կողմից Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանի հետ գործողություններ չեն արվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հաղթանակ» դաշինքի 3 անդամների տներում խուզարկություններ են անցկացվել, իսկ թե քրեական ինչ գործի շրջանակում՝ առայժմ հայտնի չէ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնել էին, որ քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային գործողություններ։
Հիշեցնենք` Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններ էին։