Եվրասիական երկաթուղիներն անցնում են թվային ռելսերի

Մի շարք ուղղություններով ԵԱՏՄ երկրների ազգային փոխադրողների միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մակարդակը գերազանցել է 80-90%-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևը ԵՏՀ-ում կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ԵԱՏՄ երկրների երկաթուղային համակարգերի սինխրոնացման անհրաժեշտության մասին:
«Երկաթուղային լոգիստիկան այսօր ոչ միայն կոմունիկացիոն զարկերակ է, այլև պետությունների տնտեսական կայունության գործոն», - ընդգծել է նա:
Նիստի ժամանակ
Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության կարծիքով՝ տրանսպորտային համակարգերի զարգացման ոլորտում առանցքային խնդիրներ են մնում ԵԱՏՄ երկրների ազգային ծրագրերի ներդաշնակեցումը, ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական խոչընդոտների վերացումը, մուլտիմոդալ միջանցքների զարգացումը և օպերատորների ու վերահսկող մարմինների միջև տվյալների փոխանակման արագացված թվայնացումը:
Մուրիչևը նաև նշել է կարևորագույն միտումը՝ տրանսպորտային փաստաթղթաշրջանառության թվայնացումը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատականներով՝ 2024 թվականի արդյունքներով Ռուսաստանի Դաշնության՝ էլեկտրոնային փաստաթղթերով ձևակերպվող փոխադրումների մասնաբաժինը հասել է մոտ 90 %-ի՝ Բելառուսի հետ փոխգործակցության պարագայում, և մոտ 79 %-ի՝ Ղազախստանի հետ փոխգործակցության պարագայում. մի շարք ուղղություններով ազգային փոխադրողների միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մակարդակը գերազանցել է 80-90 %-ը: