ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին մեկնաբանել է մինչև 2029 թվականի վերջ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի մասին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարությունը։
«Այժմ կասկած չկա, թե ով է ագրեսորը», – ասել է նա գործակալությանը։
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը «Frankfurter Allgemeine Zeitung»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դաշինքի և Ռուսաստանի միջև պատերազմ կարող է սկսվել մինչև 2029 թվականը։