ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ստացած քվեների համապատասխան քանակով կստանա մանդատները, ՔՊ-ն կկարողանա միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել: Տեղեկությունը հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ավագանու 33 տեղերը բաշխվում են հետևյալ կերպ.
ՔՊ – 19 մանդատ,
«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,
«Մայր Հայաստան» – 2 մանդատ»։
Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններ էին։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը։
Ընտրությունների ընթացքին հետևել է 6 դիտորդական կազմակերպություն։