ԿԸՀ–ն ամփոփել է Վաղարշապատի ընտրությունների նախնական արդյունքները

ԿԸՀ
ՔՊ կուսակցության առաջին համարը Արգիշտի Մեխակյանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Թիվ 14 ԸԸՀ-ն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 47 տեղամասերից, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Պատկերն այսպիսին է`
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 10 051 քվե (31.87 %)
«Համահայկական ճակատ» կուսակցություն՝ 295 քվե
«Հանրապետություն» կուսակցություն՝ 1241 քվե
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական
կուսակցություն՝ 1692 քվե (5.4)
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 1177 քվե
«Ժառանգություն» կուսակցություն՝ 440 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 15298 քվե (48.51 %)
«Հայրենիք» կուսակցություն՝ 1193 քվե։
ԿԸՀ տվյալներով` ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 69866 է եղել, բայց քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը ավելացել է 58–ով։
Քվեաթերթիկներում անճշտությունների գումարային չափը 23 է եղել։
Վաղարշապատի ավագանու 33 տեղերը բաշխվում են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը` 12 մանդատ, «Մայր Հայաստանը»` 2 մանդատ։ Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել անցողիկ 4 տոկոսանոց շեմը։
Հիշեցնենք` Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններ էին։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը։
Ընտրությունների ընթացքին հետևել է 6 դիտորդական կազմակերպություն։