Կոնգոյի նախարարին տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքային գոտուց և բռնկվել

Կոնգոյի նախարարը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հասցրել են տարհանվել:
Sputnik
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արդյունաբերության նախարարին տեղափոխող ինքնաթիռը Կոլվեզի քաղաքի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել է: Այս մասին հայտնում է Actualite պորտալը։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Արդյունաբերական գերատեսչության ղեկավարն ու պատվիրակության բոլոր անդամները հասցրել են տարհանվել։
Պաշտոնյաները տարածաշրջան ժամանել էին հանքում վերջերս տեղի ունեցած և տասնյակ մարդկանց կյանքեր խլած արտակարգ պատահարի հանգամանքները պարզելու նպատակով։