Կիևին սպառնացող տնտեսական փակուղու մասին ֆոն դեր Լյայենը նախազգուշացրել է ԵՄ-ին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինային 2026 թվականին առանց մշտական և ընդլայնված ֆինանսական աջակցության կարող է տնտեսական փակուղի սպառնալ։ Այս մասին ԵՄ երկրների առաջնորդներին ուղղված նամակում նախազգուշացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Նա նշել է, որ Ուկրաինայի ֆինանսական կայունության մակարդակն իջնում է։

«Առանց մշտական և ընդլայնված աջակցության 2026 թվականին ու դրանից հետո Ուկրաինային լուրջ տնտեսական փակուղի է սպառնում»,- փաստաթղթի տեքստը մեջբերում է «Politico» թերթը:

Ֆոն դեր Լյայենի կարծիքով՝ դա կարող է խաթարել Ուկրաինայի՝ պաշտպանվելու և հիմնական պետական կառույցների գործունեությունն ապահովելու կարողությունը։
Նա նաև Եվրամիության երկրներին առաջարկել է դիտարկել Ուկրաինայի ֆինանսավորման մի քանի տարբերակներ, այդ թվում՝ ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը: