ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է 3 ուժ։
Նախնական տվյալներով հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ։ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տվյալներով՝ բոլոր 47 տեղամասերի հաշվարկներով ՔՊ-ն ունի ձայների 48.6 %-ը (14 946)։ Երկրորդ տեղում «Հաղթանակ» դաշինքն է 9788 ձայնով (31.8 %), եռյակը եզրափակում է «Մայր Հայաստանը» 1674 ձայնով (5.4 %):
Հիշեցնենք, որ ըստ «Ընտրական օրենսգրքի»՝ անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4 տոկոսն է, դաշինքների համար՝ 6 տոկոսը։
Վաղարշապատի ընտրություններին մասնակցում էր 8 քաղաքական ուժ։
1.
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը («Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններ) – (համայնքապետի թեկնածու՝ Սևակ Խաչատրյան)2.
«Համահայկական ճակատ»— Արտյոմ Սիմոնյան3.
«Հանրապետություն» – Հարություն Մկրտչյան4.
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն– Գրիշա Հարությունյան5.
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն–Վահրամ Ազատյան6.
«Ժառանգություն» կուսակցություն– Արկադի Փայտյան7.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն–Արգիշտի Մեխակյան8.
«Հայրենիք» կուսակցություն– Խաչիկ Մանուկյան։Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններ էին։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը։
Ընտրությունների ընթացքին հետևել է 6 դիտորդական կազմակերպություն։