Զանգվածային ցույցեր և բախումներ Մեքսիկայում. տուժել է ավելի քան 100 ոստիկան

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի դեմ երթ է կազմակերպվել սոցցանցերում։
Sputnik
Մեքսիկայի մայրաքաղաքում ավելի քան 100 ոստիկան է տուժել «զումերային» ցույցերի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Կլաուդիա Շեյնբաումի (երկրի նախագահ) դեմ երթը կազմակերպվել է սոցիալական ցանցերում: Նախագահի ընդդիմախոսները հանդես են գալիս իշխանության կոռուպցիայի և թմրակարտելների անօրինականության դեմ։
Մասնակիցները վանկարկել են․ «Շեյնբաում՝ նարկոնախագահ»։
Ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Բախումների միացել են նաև բումերները՝ ընդդիմության ավագ ներկայացուցիչները։ Տասնյակ մարդիկ ձերբակալվել են։
Ուժայինների համեմատ ցուցարարներն այդքան էլ չեն տուժել, տուժել է ընդամենը 20 ցուցարար։ Միաժամանակ, 40 ոստիկան հայտնվել է հիվանդանոցներում։ Ձերբակալված ցուցարարներին մեղադրում են կողոպուտների և մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:
Բողոքի ցույցերի առիթ է դարձել մայրաքաղաքից արևմուտք գտնվող Ուրուապանա գավառական քաղաքի քաղաքապետի դրամատիկ սպանությունը։ Նրան գնդակահարել են հենց Մահացածների օրվա դիմակահանդեսի ժամանակ։