Վաղարշապատ համայնքում ժամը 17-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 25 473 մարդ. ԿԸՀ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Ժամը 17։00-ի դրությամբ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 25 473 մարդ կամ 36․46 %-ը։
Տեղեկությունը հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։