ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Մալայա Տոկմաչկա և Ռովնոպոլիե բնակավայրերը, հայտնել է պաշտպանության նախարարությունը:
Մալայա Տոկմաչկա գյուղը Զապորոժիեի մարզի Օրեխովսկի շրջանում է, Մալոտոկմաչանսկի գյուղական խորհրդի վարչական կենտրոնը։
Մալայա Տոկմաչկա գյուղը Զապորոժիեի մարզի Օրեխովսկի շրջանում է, Մալոտոկմաչանսկի գյուղական խորհրդի վարչական կենտրոնը։
Ռավնոպոլիե գյուղը գտնվում է Մալայա Տոկմաչկայից մոտ 35 կմ հյուսիս-արևելք։ Պատկանում է Գուլյայպոլսկի շրջանին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։