ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ «Համահայկական ճակատ» կուսակցության առաջին համար Արտյոմ Սիմոնյանը քվեարկել է Վաղարշապատի 14/30 ընտրատեղամասում։
«Այսօր քվեարկեցի ՀՀ լինելու, քվեարկեցի Հայ առաքելական եկեղեցու պաշտպանութան, մեր ազգի միասնականության համար»,–հայտարարել է Արտյոմ Սիմոնյանը։
«Ակնկալիքներս դրական են, ընդդիմությունը այսօր հաղթանակ արդեն իսկ տարել է»,–ասաց նա։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։