ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 10 ահազանգ է ստացել, 3 հաղորդում ՔԿ է ուղարկվել

Ստուգվում են մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 10 ահազանգ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 1 և ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու՝ 2 դեպքերով կազմվել և Քննչական կոմիտե է ուղարկվել 3 հաղորդում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունից հայտնում են, որ ստուգվում են մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին 61 անձ դիմում է ներկայացրել և տեղեկանք ստացել։ 56 անձ ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ է ստացել։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններ էին։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 69 866 անձանից քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը։
Ընտրությունների ընթացքին հետևել է 6 դիտորդական կազմակերպություն։