Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում մոտ 60 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի երկնքում

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը մոտ 60 ուկրաինական դրոն են խոցել Ռուսաստանի երկնքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում՝ նոյեմբերի 15-ի Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից առգրավվել և ոչնչացվել է 57 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 23 ԱԹՍ խոցվել է Սամարայի մարզի, 17–ը՝ Վոլգոգրադի մարզի, 5–ական ՝ Սարատովի և Ռոստովի մարզերի, 3–ական՝ Կուրսկի և Վորոնեժի մարզերի, 1-ը՝ Բրյանսկի մարզի վրա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։