Ադելիա Պետրոսյանը հաղթել է Մոսկվայի գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի փուլում

Կարճ և ազատ ծրագրերի հանրագումարում 18-ամյա Պետրոսյանը ստացել է 230,05 միավոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Ադելիա Պետրոսյանը դարձել է Մոսկվայում կայացած գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի չորրորդ փուլի հաղթող:
Կարճ և ազատ ծրագրերի հանրագումարում 18-ամյա Պետրոսյանը ստացել է 230,05 միավոր (78,83+151,22):
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ալինա Գորբաչովան (209,28; 68,86+140,42), երրորդը՝ Քսենյա Գուշչինան (200,51; 68,07+132,44):
Ավելի վաղ Ադելիա Պետրոսյանը հաղթել էր Պեկինի որակավորման մրցաշարում և 2026-ի оլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: