Ուկրաինան 104 ԱԹՍ–ով գրոհել է Բելգորոդի մարզը. զոհեր ու վիրավորներ կան

Ուկրաինական գրոհի հետևանքով տներ ու ձեռնարկություններ են վնասվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները մեկ օրում 104 անօդաչու սարքերով հարձակվել են Բելգորոդի մարզի 11 շրջանների վրա, 2 մարդ զոհվել է, 7-ը` վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Պաշտոնյայի տվյալներով՝ ուկրաինական ուժերի թիրախում է հայտնվել մարզի 53 բնակավայր։ Արձակվել է 34 զինամթերք, խոցվել և ճնշվել է 44 ԱԹՍ։ Գրոհի հետևանքով վնասվել են 12 առանձնատուն, 4 ենթակառուցվածքային օբյեկտ, 2 գյուղատնտեսական ձեռնարկություն, 2 առևտրային օբյեկտ, 2 ձեռնարկություն և 23 տրանսպորտային միջոց:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՀՕՊ–ն այս գիշեր 64 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ