ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Զապորոժիեի մարզում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտին, Մի շարք բնակավայրերում խափանվել է էլեկտրամատակարարումը։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։
«Արձանագրվել է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտի ուղղությամբ թշնամական ԱԹՍ-ների հերթական հարձակումը։ Դնեպրորուդնոյեում և մերձակա գյուղերում էլեկտրամատակարարման խափանումներ են։ Ժամանակավորապես առանց էլեկտրամատակարարման է մնացել շուրջ 44 հազար բաժանորդ։ Մասնագետները զբաղվում են վերականգնողական աշխատանքներով»,- գրել է Բալիցկին տելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։