Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ–ն Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված էներգետիկ օբյեկտ է խոցել. ՊՆ

Հարվածներ են հասցվել հեռահար գործողության ԱԹՍ–ների արտադրման և պահպանման վայրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինուժը մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի օդանավակայան և ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունը ապահովող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ է խոցել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու զորախմբերի հրետանին հարվածներ են հասցրել ռազմական օդանավակայանին, ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունը ապահովող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին, ծովային դրոնների արտադրամասին, հեռահար գործողության ԱԹՍ–ների հավաքման և պահպանման վայրերին, Ուկրաինայի ՊՆ հետախուզական գլխավոր վարչության կապի հանգույցներին, 152 տեղամասերում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՀՕՊ–ն այս գիշեր 64 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ