ՌԴ ԶՈւ–ն Կիևի մոտ ոչնչացրել է Եվրոպայում նախապատրաստած հատուկ նշանակության ուժերի բազան

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի մայրաքաղաքում երեկ երեկոյան մի շարք պայթյուններ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հատուկ ռազմական գործողությունների (ՀՌԳ) ընթացքում ՌԴ զինվորականները հարվածել են Արևմուտքում մարտական պատրաստություն անցած ուկրաինական հատուկ նշանակության ուժերի բազային։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Նիկոլաևի ռուսամետ դիմադրության համակարգող Սերգեյ Լեբեդևը։
«Խոցված օբյեկտներից... Բորիսպոլի մոտ հարված է հասցվել «էլիտար» հատուկ նշանակության ուժերի՝ Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում երկարատև վարժանքներ անցած կամավորների բազային», – ասել է Լեբեդևը։
ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ այս գիշեր ՌԴ ԶՈւ–ն հաջող զանգվածային հարված է հասցրել ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին և դրանց հետ կապված էներգետիկ համակարգերին։ Թիրախները խոցելու համար «Կինժալ» գերձայնային հրթիռներ և հարվածային անօդաչուներ են օգտագործվել։ ՌԴ ՊՆ–ում ընդգծել են, որ հարվածն իրականացվել է ի պատասխան Ուկրաինայի կողմից ՌԴ քաղաքացիական օբյեկտների վրա կատարած ահաբեկչական հարձակումների։
«Կիևը և Կիևի մարզը... Ոչնչացված թիրախները՝ ՀՕՊ և հրամանատարական կետեր... պահեստներ... ԱԹՍ բազաներ, Ուկրաինայի պաշտպանության նախարարության օբյեկտներ)», – հավելել է Լեբեդևը՝ մեկնաբանելով Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայում նշված թիրախների վրա գիշերային հարվածները։
ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին 2022 թվականի հոկտեմբերի 10-ից՝ Ղրիմի կամրջի վրա իրականացրած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևում, ՌԴ իշխանությունների գնահատականներով, կանգնած էին ուկրաինական հատուկ ծառայությունները։
Այս ընթացքում հարվածներն ուղղված են եղել բացառապես պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին և դրանք սնուցող էներգետիկ ենթակառուցվածքներին, ռազմական բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցներին, ռազմական կառավարման և կապի կետերին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի և օտարերկրյա վարձկանների տեղակայման վայրերին։ Հատուկ ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զորքը հարվածներ չի հասցնում բնակելի շենքերին կամ Ուկրաինայի սոցիալական ենթակառուցվածքներին։