ՄԱԳԱՏԷ–ն միջուկային փորձարկումներ չի արձանագրել. Գրոսին արձագանքել է Թրամփին

Միջուկային փորձարկումների անցկացումը վերահսկում է Վիեննայում գտնվող կազմակերպությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ աշխարհում միջուկային փորձարկումների անցկացման նշաններ չեն գրանցվել։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։
«Ինչպես գիտեք, Վիեննայում մենք ունենք կազմակերպություն, որը հետևում է միջուկային զենքի փորձարկումների անցկացմանը։ Եվ ըստ մոնիտորինգային համակարգի` նման փորձարկումների անցկացումը վկայող որևէ իրադարձություն չի եղել, և հուսով եմ` այդպես կլինի այսուհետ ևս», - ասել է Գրոսին։
Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ փոխանցել
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարգադրել է «հավասար պայմաններում» միջուկային զենքի փորձարկումներ անցկացնել այլ երկրների հետ, որոնք իբր համապատասխան ծրագրեր ունեն: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի ուշ հայտնեց, որ միջուկային փորձարկումները վերսկսելու խոստման նպատակը զենքի անվտանգությունը ստուգելն է:
ԱՄՆ-ն B2 ռմբակոծիչների բազմաթիվ արդիականացված տարբերակներ է պատվիրել. Թրամփ