Խորվաթիայում թուրքական հրշեջ ինքնաթիռ է կործանվել. մանրամասներ

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Սեն քաղաքի մոտակայքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Խորվաթիայում թուրքական հրշեջ ինքնաթիռ է կործանվել, օդաչուն մահացել է։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրությունների` թուրքական երկու ինքնաթիռ Չանաքկալեից Զագրեբ են մեկնել տեխզննման նպատակով։ Մեկը բարեհաջող վայրէջք է կատարել, երկրորդի հետ կապը կորել է։ Ինքնաթիռն անհետացել է ռադարներից։
Որոնումներով զբաղվել են Խորվաթիայի և Թուրքիայի փրկարարները։
Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Սեն քաղաքի մոտակայքում։
Կարելիայում Սու-30 ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է․ ՌԴ ՊՆ