Իրանը Հորմուզի նեղուցում լցանավ է ձերբակալել. ի՞նչ կապ ունի այն Ալիևի ընտանիքի հետ

«Ambrey» անվտանգության ընկերությունը հաստատել է նավի ձերբակալումը: «Talara» նավն Աջմանից (ԱՄԷ) ուղևորվում էր Սինգապուր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցում ձերբակալել են Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող «Talara» նավթի լցանավը: «Associated Press»-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչին, գրում է, որ նավը Արաբական Միացյալ Էմիրություններից ուղևորվում էր Սինգապուր:
Նավի ձերբակալումն արձանագրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի MQ-4C Triton անօդաչուն: Այնուհետև բեռնատար նավն ուղղորդվել է դեպի Իրանի ջրատարածք:
Լոնդոնը ռուսական նավթային լցանավերի նկատմամբ խոշոր դիվերսիա է պլանավորում. ԱՀԾ
Գործակալությունը գրում է՝ նավը կառավարող կիպրոսյան «Columbia Shipmanagement» ընկերությունը հայտարարել է, որ կորցրել է կապը լցանավի հետ, որը տեղափոխում էր ծծմբի բարձր պարունակությամբ դիզելային վառելիք:
Ընկերությունն այդ մասին հայտնել է «համապատասխան մարմիններին» և սերտորեն համագործակցում է բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ծովային անվտանգության ծառայությունների և նավատիրոջ հետ՝ նավի հետ կապը վերականգնելու համար:
Միջազգային աղբյուրների տվյալներով՝ Columbia Ship Management-ը կապեր ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ։
Հիշեցնենք` հունիսին` Իրանի վրա Իսրայելի հարձակումներից հետո, Թեհրանը սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը:
Կերչի նեղուցում նավաբեկության ենթարկված լցանավերը խախտել էին լողալու արգելքը