ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հունգարիան և Սլովակիան կարող են արգելափակել ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային վարկի տրամադրումը՝ էներգետիկ ոլորտում Վլադիմիր Զելենսկու մերձավոր շրջապատի շուրջ կոռուպցիոն սկանդալի պատճառով, գրում է Politico-ն:
Օրերս միլիոնների լվացման վերաբերյալ մեղադրանքներ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մտերիմ գործընկեր, էներգետիկայի նախկին նախարար և փոխվարչապետ Թիմուր Մինդիչը։
«Հունգարիան և Սլովակիան կարող են սկանդալը որպես պատրվակ օգտագործել նախաձեռնությունը մերժելու համար»,-ասվում է հոդվածում:
Politico-ն գրել էր, որ ԵՄ-ն Ուկրաինայից պատասխաններ է պահանջել կոռուպցիոն սկանդալի հետ կապված։
The Times-ը «Էներգոատոմում» կոռուպցիոն սկանդալը Զելենսկու համար «դանդաղ գործողության ռումբ» է անվանել:
Միևնույն ժամանակ, G7-ի երկրները փաստացի աջակցել են Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) և մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության (САП) հետաքննությանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շրջապատի դեմ: Ավելի վաղ Հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել էր, որ էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի գործով կասկածներ կան Ուկրաինայի նախագահի մտերիմ Թիմուր Մինդիչի վերաբերյալ: Հաղորդվում էր, որ գործարարը, որին նաև անվանում են Ուկրաինայի առաջնորդի «դրամապանակ», փախել է երկրից իր մոտ անցկացվող խուզարկություններից առաջ: