ԱԴԾ-ն կանխել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դեմ ահաբեկչությունը

Ձերբակալվածներից 2-ը ամուսիններ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դեմ ահաբեկչությունը, որը ծրագրել էին Ուկրաինայի հատուկ ծառայությունները, 3 մարդ է ձերբակալվել։
Ահաբեկչությունը նախապատրաստելիս Կիևը ծաղկամանի տակ քողարկված տեսախցիկ է օգտագործել. ցանկացել են պայթյունը իրականացնել պաշտոնյայի մերձավորների գերեզմանի մոտ` Տրոեկուրովյան գերեզմանատանը։
«Պարզվել է, որ պետական գործչի սպանությունը նախապատրաստելու համար ուկրաինական հատուկ ծառայություններն օգտագործել են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից հավաքագրված անօրինական միգրանտի և Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացու, որոնք թմրանյութային կախվածություն ունեն և նախկինում դատված են եղել, ինչպես նաև Կիևում բնակվող,1979 թվականին ծնված Շամսով Ջալոլիդդին Կուրբանովիչին, որը Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է սպանություն կատարելու և զենքի ապօրինի շրջանառության համար»,– ասված է հաղորդագրությունում:
Միգրանտն ու ՌԴ քաղաքացիները (ամուսիններ են) ձերբակալվել են Մոսկվայում։
Անցկացված միջոցառումների ընթացքում առգրավվել են կապի միջոցներ, որոնցում հայտնաբերվել է ձերբակալվածների և ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակցի նամակագրությունը WhatsApp և Signal մեսենջերներում։ Նամակագրությունը հաստատում է մահափորձի նախապատրաստումը։ Առգրավվել է նաև ծաղկամանի տակ քողարկված տեսախցիկը՝ հեռակառավարման և տվյալներն արտերկիր փոխանցելու հնարավորությամբ։
Ըստ Ռուսաստանի ԱԴԾ-ի՝ ուկրաինական ռեժիմը, գործելով արևմտյան հատուկ ծառայությունների ղեկավարության ներքո, նմանատիպ հանցագործություններ է նախապատրաստում նաև Ռուսաստանի այլ շրջաններում:
Կիևը ծրագրել էր սպանել միտրոպոլիտ Տիխոնին, որպեսզի խափանի ՌԴ–ԱՄՆ բանակցությունները. ԱԴԾ