ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. 2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում կարգելվի արտադրական կեղտաջրերի արտանետումը։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Կեղտաջրերը նախքան կենտրոնացված ջրահեռացման համակարգ բաց թողնելը պետք է մաքրվեն:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կառավարությունը քննարկում է Սևանա լճի ափին (Սևան, Գավառ և Մարտունի քաղաքներում) կեղտաջրերի մաքրման կայանների վերակառուցման հարցը: Այս աշխատանքները պահանջում են որոշակի ծախսեր, և այստեղ հարց է առաջանում ջրի սակագների մասին, քանի որ դրանցում ներառված կոյուղու վճարը չափազանց փոքր է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց շարունակել խնդրի շուրջ քննարկումները։