ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Վաղ առավոտյան դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի տուն։ Այս մասին Սաղաթելյանը հայտնել է սոցցանցի իր էջում։
«Հենց էս պահին դիմակավորված անձինք մտնում են մեր տուն»,–գրել է Սաղաթելյանը առավոտյան 7։12 րոպեին։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ տեղեկացրել է, որ ուժայինները խուզարկություն են սկսել նաև հաղորդաշարի մյուս համահեղինակի` Նարեկ Սամսոնյանի տանը։
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։