Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ–ն մեկ տարվա ընթացքում ավելի քան 9000 զինվորի մարմին է փոխանցել Կիևին. Լավրով

Մոսկվան և Կիևը Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվել են համագործակցել մարդասիրական հարցերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը 2025 թ–ին Կիևին է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 9000 զինվորի մարմին։ Իտալական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այս տարի ռուսական կողմը Ուկրաինայի զինված ուժերի զինվորների ավելի քան 9000 մարմին է փոխանցել։ Ուկրաինայից ստացել ենք մեր մարտիկների 143 մարմին»,– Լավրովի խոսքերն է փոխանցում ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտնի է, Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են եկել համագործակցել մարդասիրական հարցերով։ Այդ բանակցություններից հետո կողմերը նաև գերիների և վիրավորների մի քանի փոխանակումներ են իրականացրել, որոնցից վերջինը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին։ Այդ ժամանակ Ռուսաստան է վերադարձել է 185 զինվոր, նույնքան զինվոր փոխանցվել է Ուկրաինային։
Լոնդոնը Ուկրաինայի կողմից կռվող ռուսաստանցիների միջոցով սադրանք է նախապատրաստում. ՌԴ ԱՀԾ
Նշենք, որ իտալական թերթը հարցազրույց է վերցրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարից, սակայն հետագայում հրաժարվել է հրապարակել նախարարի պատասխանները։ Պարբերականը պնդում է, որ հրապարակելու դեպքում ստիպված կլիներ ստուգել փաստերը կամ պարզաբանումներ ներկայացնել, ինչը կհանգեցներ հրապարակման թույլատրելի ծավալի գերազանցմանը։ Լրագրողները մերժել են նաև ՌԴ ԱԳՆ–ի՝ թերթում կրճատ տարբերակը, իսկ կայքում` ամբողջականը հրապարակելու առաջարկը։ Լավրովի պատասխանների ամբողջական տարբերակը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ–ի կայքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։