Կարելիայում Սու-30 ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է․ ՌԴ ՊՆ

Նշվում է, որ թռիչքն իրականացվում էր առանց զինամթերքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Սու-30 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Կարելիայում ուսումնամարզական թռիչքի ժամանակ, անձնակազմը զոհվել է: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Այսօր ժամը 19։00-ի(Մոսկվայի ժամանակով) սահմաններում Կարելիայի Հանրապետությունում պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս կործանվել է Սու-30 ինքնաթիռը։ Ինքնաթիռի անձնակազմը զոհվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ինքնաթիռն ընկել է անմարդաբնակ տարածքում: Թռիչքն իրականացվում էր առանց զինամթերքի։