ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմիիի» համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ։
«Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար կանեն Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»,- գրել է Մելիքյանը։
Մինչ այդ նա նաև հայտնել էր, որ Սամսոնյանի տան մոտ է, սակայն իրեն թույլ չեն տալիս մուտք գործել բնակարան` խոչընդոտելով իր մասնագիտական գործունեությանը։
Sputnik Արմենիային ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։