ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա 130 ուկրաինական անօդաչու են խոցել, որից մեկը` Մոսկվայի մարզի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ Կուրսկի և Բելգորոդի մարզերի վրա ոչնչացվել է 32 անօդաչու, Վորոնեժի մարզի վրա՝ 20, Սև ծովի վրա՝ 17։
Բացի այդ, Ղրիմի վրա չեզոքացվել է 7 անօդաչու, Օրյոլի մարզի վրա՝ 6, Կրասնոդարի մարզի վրա՝ 8, Տամբովի մարզի վրա՝ 4, Ռոստովի մարզի վրա՝ 3 և Բրյանսկի մարզի վրա՝ 2։ Տուլայի և Մոսկվայի մարզերի վրա էլ խոցվել է մեկական ԱԹՍ։
Վաղ առավոտից սոցցանցերի օգտատերերը գրում էին Ուկրաինայի զինված ուժերի կողմից Օրյոլ քաղաքի վրա զանգվածային հարձակման մասին. ԱԹՍ–ներից մեկի բեկորներն ընկել են բնակելի շենքերի մոտ գտնվող կայանատեղիի վրա և վնասել մի քանի մեքենա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։