ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր – Sputnik. Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի նախավերջին խաղում Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով պարտվեց Հունգարիայի ընտրանուն։
Առանցքային 4 ֆուտբոլիստների բացակայության պայմաններում, իհարկե, մեր թիմի խաղը փոփոխման էր ենթարկվել։ Խաղի սկզբում հունգարացիները ցույց տվեցին, որ ագրեսիվ են տրամադրված ու եկել են Երևան միայն հաղթելու նպատակով։ Առաջին խաղակեսում հակագրոհների մարտավարությունը նախընտրած մեր հավաքականը առաջին հերթին լավ էր խաղում պաշտպանությունում։ Բայց 33-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը։ Բառնաբաշ Վարգան գլխի հարվածով գնդակն ուղարկեց Հենրի Ավագյանի դարպասը։
Երկրորդ խաղակեսը մեր հավաքականն ավելի համարձակ սկսեց ու ավելի վտանգավոր էր գործում։ Հիշարժան էր Էդուարդ Սպերցյանի հարվածը, որից հետո գնդակի դարպասից մի փոքր բարձր ընթացավ։ Իսկ Նաիր Տիկնիզյանը շատ մոտ էր հաշիվը հավասարեցնելուն, բայց աննշան վրիպեց։ Երկրորդ խաղակեսը մեր թիմը անհամեմատ լավ անցկացրեց առաջինց, բայց խուսափել պարտությունից չհաջողվեց։
Աշխարհի 2026 թվականի որակավորման փուլի վերջին հանդիպումը մեր հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 16-ին։ Այդ օրը Եղիշե Մելիքյանի թիմը հյուրընկալվելու է Պորտուգալիայի ընտրանուն։