ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Գերմանիան վերականգնում է վիճակահանությամբ զորակոչը և պարտադիր զինվորական հանձնաժողովը։ Տեղեկությունը հայտնում է «Bild»–ը` հղում անելով իր աղբյուրներին։
Մանրամասները կքննարկվեն այսօր իշխող խորհրդարանական խմբակցությունների արտահերթ նիստում։
Ամիսներ տևած բանակցություններից հետո Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը համաձայնության են եկել զինվորական ծառայության մասին նոր օրենքի շուրջ։ Այժմ բոլոր 18 տարեկանները բուժզննում կանցնեն ծառայության պիտանիությունը որոշելու համար։
Կամավոր զորակոչը կմնա ուժի մեջ, սակայն նորակոչիկների պակասի դեպքում Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) թվաքանակի թիրախային ցուցանիշները համալրելու համար վիճակահանություն կիրականացվի բուժզննում անցածների շրջանում՝ կախված զորքի կարիքներից։
Բացի այդ, իշխող կոալիցիան հաստատել է բանակի թվի ընլայնման ցուցանիշները։
Հիշեցնենք, որ Գերմանիայում պարտադիր զորակոչը չեղարկվել էր 2011 թվականի հուլիսին, որից հետո երկիրն անցավ պայմանագրային բանակի։