Գաբրիել Սարգսյանը դուրս է եկել Հնդկաստանում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի 5-րդ փուլ

Աշխարհի գավաթի 5-րդ փուլում Հայաստանը կունենա միայն մեկ ներկայացուցիչ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դուրս է եկել Հնդկաստանի Գոա քաղաքում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլ:
Չորրորդ փուլում Գաբրիելը թայ-բրեյքի լրացուցիչ պարտիաներում հաղթել է ամերիկացի Էվոնդեր Լիանգին (2,5:1,5):
Ձախից՝ Շանթ Սարգսյանը
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Շանթ Սարգսյանը, թայ-բրեյքում զիջել է գերմանացի շախմատիստ Ֆրեդերիկ Սվանեին (1,5: 2,5), որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմմարաջին:
Հինգերորդ փուլ է դուրս եկել նաև ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը, որը հաղթել է լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին (1,5:0,5): Սամուել Սևյանը, որը նույնպես ներկայացնում է ԱՄՆ-ն, առայժմ շարունակում է պայքարը մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու համար:
Լևոն Արոնյանը՝ աջից
Նշենք, որ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթը մեկնարկել է նոյեմբերի 1-ին և կավարտվի 26-ին: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ 8 փուլով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում հաղթողը որոշվում է թայ-բրեյքում:
Սամուել Սևյան