Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Երկու ժամվա ընթացքում Ղրիմի և Սև ծովի երկնքում 14 ուկրաինական դրոն է խոցվել․ ՌԴ ՊՆ

Հաղորդվում է, որ խոցվել է ինքնաթիռային տիպի 7-ական ԱԹՍ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները այսօր երեկոյան Ղրիմի և Սև ծովի երկնքում ևս 14 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Նոյեմբերի 13-ին, ժամը 18:00-ից մինչև 20։00-ն ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 14 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք․ յոթական ԱԹՍ է ոչնչացվել Ղրիմի Հանրապետության տարածքում և Սև ծովի ջրատարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։