Ադելիա Պետրոսյանն ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» ծայրահեղական կայքի բազայում

Ավելի վաղ Ադելիա Պետրոսյանը 2026 թվականի oլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք էր նվաճել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» ծայրահեղական կայքի բազայում. այդ մասին են վկայում կայքի տվյալները:
Ծայրահեղական ռեսուրսի բազայում ընդգրկված է նաև գեղասահորդուհի Ալինա Գորբաչովան:
«Միրոտվորեցը» 18-ամյա գեղասահորդուհիներին մեղադրում է «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության» մեջ:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին Ադելիա Պետրոսյանը հաղթեց Պեկինի որակավորման մրցաշարում և 2026 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճեց: Նա Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է (2024, 2025) և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչի եռակի հաղթող (2023, 2024, 2025):