ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցնելու մասին խոստովանությունը վկայում է Կիևում խաղաղության ձգտման բացակայության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Իզվեստիայի» հարցին։
«Սա խոստովանություն է, որ Զելենսկու ռեժիմը չէր պատրաստվում խաղաղության որևէ անկեղծ ձգտում ցուցաբերել»,-նշել է Զախարովան:
Ավելի վաղ Կիևում հայտհայտարարել էին, որ Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունները մինչև տարեվերջ կանգ են առել «առաջընթացի բացակայության» պատճառով: Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան հայտարարել էր, որ Մոսկվան, իբր, անտեսել է կառուցողական երկխոսության փորձերը՝ սահմանափակվելով «ֆորմալ առաջարկներով» և կոնկրետ քայլեր չձեռնարկելով: