ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերում անօդաչու համակարգերի զորք է ստեղծվել, ձևավորվել են կանոնավոր գնդեր և այլ ստորաբաժանումներ։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին հայտնել է անօդաչու համակարգերի զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Իշտուգանովը։
© Sputnik / Станислав Красильников
/ «Որոշվել է նոր զորատեսակի կառուցվածքը, նշանակվել է անօդաչու համակարգերի զորահրամանատար, բոլոր մակարդակներում ռազմական կառավարման մարմիններ են ստեղծվել։ Ձևավորվել են կանոնավոր գնդեր և այլ ստորաբաժանումներ։ Անօդաչու համակարգերի անօդաչու ստորաբաժանումների մարտական գործողություններն իրականացվում են միասնական պլանի համաձայն և այլ զորախմբերի ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ», – ասել է նա։
© Sputnik / Станислав Красильников
/ Հիշեցնենք` այս տարվա հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառազինության պետական ծրագրի, ՀՕՊ–ի, տիեզերական համակարգերի և անօդաչու թռչող սարքերի արդիականացման հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը անօդաչու համակարգերի զորք է ստեղծում՝ որպես առանձին զորատեսակ։
Նախատեսվում է, որ անօդաչու համակարգերի սպաներ պատրաստող առաջին ռազմական ուսումնարանը կբացվի Մոսկվայի մարզում և առաջին կուրսանտներին կընդունի արդեն 2027 թվականի սեպտեմբերի 1-ին։