Իսրայելը 3 ավիահարված է հասցրել Գազայի հյուսիսային հատվածին. ԶԼՄ

Գազայի հյուսիսային հատվածում գտնվող Ջեբալիա քաղաքի արևելյան ծայրամասը հրետանային հարվածի է ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Իսրայելական բանակը 3 ավիահարված է հասցրել Գազայի հյուսիսային հատվածի Բեյթ Լահիա քաղաքի ծայրամասին։ Տեղեկությունը հայտնում է պաղեստինյան «Maan» գործակալությունը։
Հրետանային հարվածներ են գրանցվել նաև հարավային շրջաններում։
Զոհերի և տուժածների մասին տվյալներ չկան։
Լրատվամիջոցի տեղեկություններով` այսօր Գազայի հյուսիսային հատվածում գտնվող Ջեբալիա քաղաքի արևելյան ծայրամասը հրետանային հարվածի է ենթարկվել, այդ շրջաններում տներ են պայթեցնում։
Քանդում են նաև Գազա քաղաքի արևելքում և Գազայի հատվածի հարավային Խան Յունիսում գտնվող բնակելի շենքերը։ Հարավային ափի որոշ տարածքներ հարվածի տակ են ընկել ծովից, իսրայելական տանկերը նաև կրակ են բացել Խան Յունիսի արևելյան արվարձանի ուղղությամբ։
Հիշեցնենք` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ–ը գործարքի շրջանակում ազատ արձակեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող 20 պատանդներին: Բանտարկյալների գործերով պաղեստինյան գրասենյակը հաստատեց, որ Իսրայելի իշխանություններն էլ, հետևելով պայմանավորվածությանը, ազատ են արձակել 1718 բանտարկյալի, որոնք վերադարձել են Գազա, ինչպես նաև ցմահ ազատազրկման կամ երկարատև ժամկետով դատապարտված 250 պաղեստինցի բանտարկյալների: