Ասուլիս. «Մեծ Մերձավոր Արևելքը և Հայաստանը»

Sputnik
Մերձավոր Արևելքի անկայուն իրավիճակը ազդում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ Չնայած մի շարք միջազգային խաղացողների և անձամբ ԱՄՆ նախագահի փորձերին, որը կարծում է, թե վերջ է դրել արաբա-իսրայելական հակամարտությանը, Մեծ Մերձավոր Արևելքում ցնցումները չեն նվազում։ Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում։ Նոր աշխարհակարգ է ծնվում, աշխարհի նոր քաղաքական դաշտում որտե՞ղ է մեր երկրի տեղը։
Այս մասին նոյեմբերի 13-ին` ժամը 12։00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կխոսի Հայաստանի արևելագետների միության խորհրդի անդամ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Կարեն Միրզոյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։