ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ «Lockheed C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել: Գերատեսչությունն այդ մասին հայտնել է X–ում։
Ավելի վաղ «Իմեդի» հեռուստաալիքը հրապարակել էր ինքնաթիռի կործանման կադրերը:
«Ադրբեջանից Թուրքիա մեկնող ինքնաթիռը կործանվել է Վրաստանում։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են Վրաստանի իշխանությունների հետ համատեղ», - հստակեցրել է նախարարությունը։
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի` թուրքական ինքնաթիռը կործանվել է Սիղնաղի շրջանում՝ Ադրբեջանի սահմանից 5 կմ հեռավորության վրա:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ» հոդվածով: