ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Ռուսական զորքերը, ի պատասխան Կիևի սադրանքի, «Կինժալ» հրթիռներով հարվածել են Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոնին և «Ստարոկոնստանտինով» օդանավակայանին:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, ի պատասխան ՄիԳ-31-ի առևանգման ծրագրերով սադրանքի, խոցել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռադիոէլեկտրոնային հետախուզության գլխավոր կենտրոնը Կիևի մարզի Բրովարիում և «Ստարոկոնստանտինով» օդանավակայանը Խմելնիցկիի մարզում, որտեղ տեղակայված են F-16 կործանիչները»,- ասված է ՌԴ ԱԴԾ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ խափանել է ուկրաինական ռազմական հետախուզության և նրա բրիտանացի համակարգողների գործողությունը՝ ուղղված «Կինժալ» գերձայնային հրթիռը կրող ռուսական Միգ-31 կործանիչի առևանգմանը: Ըստ ԱԴԾ-ի՝ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը, ցանկանալով առևանգել ՄիԳ-31-ը, փորձել է հավաքագրել ռուսաստանցի օդաչուներին։ Ծրագրվում էր գողացված ռուսական կործանիչն ուղարկել ՆԱՏՕ-ի բազայի տարածք` Ռումինիա (Կոնստանցա), որտեղ այն կարող էր խոցել ՀՕՊ-ը։