ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. ՌԴ Օրենբուրգի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է արդյունաբերական օբյեկտ։ Այս մասին МАХ մեսենջերում գրել է Օրենբուրգի մարզպետ Եվգենի Սոլնցևը։
«Տարածաշրջանում պահպանվում է ԱԹՍ-ների հարձակումների վտանգը։ Մարզի տարածքում աշխատում են պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգերը։ Նրանք հետ են մղել թշնամու մի քանի անօդաչուների հարձակում: Այս պահի դրությամբ վնասվել է տարածաշրջանի արդյունաբերական օբյեկտներից մեկը, քաղաքացիների շրջանում տուժածների մասին տվյալներ չկան: Բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», - գրել է Սոլնցևը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին, ուկրաինական ԱԹՍ-ները աննշան վնաս էին հասցրել Օրսկում արդյունաբերական օբյեկտի շենքին։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ` տուժածներր չկային։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։