ՀՕՊ ուժերը մոտ 40 ուկրաինական դրոն են խոցել ՌԴ շրջանների և Սև ծովի վրա․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով գրոհում և գնդակոծում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր 37 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի շրջանների և Սև ծովի օդում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 37 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դրանցից 10-ը խոցվել են Ղրիմի, 8-ը՝ Սարատովի մարզի, 7-ը՝ Օրյոլի մարզի, ինչպես նաև 3-ական՝ Լիպեցկի, Ռոստովի մարզերի և Սև ծովի տարածքի օդում։
Բացի այդ, մեկական դրոն է ոչնչացվել Բրյանսկի, Վորոնեժի և Կալուգայի շրջանների տարածքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։