ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նոր հրամանատար ունեն

Գարիկ Մուրադյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԱԾ-ում սահմանապահ զորքերի հրամանատար չկսր 2025–ի սեպտեմբերի 19-ից ի վեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազգային անվտանգության սահմանապահ զորքերի նոր հրամանատար է նշանակվել Գարիկ Մուրադյանը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Գարիկ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մինչ այս ԱԱԾ ՍԶ հրամանատարն Էդգար Հունանյանն էր: Նա այս պաշտոնից ազատվել էր այս տարվա սեպտեմբերի 19-ին: