ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրի Հայաստան - Հունգարիա հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարներ Խոսե Մարիա Սանչեսի գլխավորությամբ։
Եզրերում նրա օգնականները կլինեն Ռաուլ Կաբանիերոն և Ինյիգո Պրիետոն, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Չորրորդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։ VAR-ի մրցավարներն են Կառլոս դել Սերո Գրանդեն և Վալենտին Գոմեսը։
Նշենք, որ Խոսե Մարիա Սանչեսն արդեն երկու անգամ սպասարկել է Հայաստանի հավաքականի հանդիպումները՝ 2021 - ին (Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա) և 2023-ին (Հայաստան-Թուրքիա):
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին։