ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Գազայի հատվածում անդամահատված վերջույթներով առնվազն 6 հազար հիվանդ շտապ վերականգնման կարիք ունի, նրանց մեկ քառորդը երեխաներ են: Այս մասին հայտնում է պաղեստինյան կիսաէքսկլավի առողջապահության նախարարությունը։
«Առողջապահության նախարարությունը գրանցել է վերջույթների անդամահատման 6 հազար դեպք, որոնց դեպքում քաղաքացիներին անհրաժեշտ են շտապ և երկարատև վերականգնողական ծրագրեր։ Անդամահատման դեպքերի ընդհանուր թվի մեջ 25%-ը բաժին է ընկնում երեխաներին, 12,7%-ը՝ կանանց», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին:
ՀԱՄԱՍ-ը Իսրայելի հետ այս համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից. ըստ այդմ, ազատ են արձակվել ողջ մնացած բոլոր պատանդները: Ի պատասխան՝ Իսրայելը բանտերից ազատ է արձակել մոտ 2 հազար պաղեստինցիների։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 69 հազար պաղեստինցի, ավելի քան 170 հազարը ստացել է վիրավորումներ։