ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերջերս բազմաթիվ թարմացված B2 ռմբակոծիչներ է պատվիրել՝ դրանք անվանելով արվեստի գործեր։
«Ինչպիսի աշխատանք կատարեցին դրանք՝ մեկ ակնթարթում ամբողջությամբ ոչնչացնելով Իրանի միջուկային ներուժը։ Պետք է ասեմ, որ մենք հենց նոր արվեստի այդ անհավանական գործի բազմաթիվ նորացված տարբերակներ ենք պատվիրել», - ասել է նա Արլինգտոնի գերեզմանատանը Վետերանների օրվա առիթով իր ելույթի ժամանակ։
Միևնույն ժամանակ ավելի վաղ ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո գրեթե ամբողջ հարստացված ուրանը Իրանում է մնացել։