ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Սլովակիայում երկու մարդատար գնացքներ են բախվել, մոտ 30 մարդ տուժել է, հայտնում է Zvezda Telegram-ալիքը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ ինը ուղևոր ծանր վնասվածքներ են ստացել: Երկրի խոշորագույն հիվանդանոց շտապ հրավիրվել են վիրաբույժներև բուժքույրեր։ Գնացքները բախվել են Բրատիսլավայի և Պեզինոկ քաղաքի միջև երկաթուղու հատվածում։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Բրատիսլավայի մոտակայքում գնացքների բախումը պետք է մանրակրկիտ հետաքննվի: Նա տուժածներին շուտափույթ ապաքինում է մաղթել:
Սլովակիայում գնացքներ են բախվել, կան տուժածներ
© Photo : SM